Նիկոլոզ Սամխարաձեն Ռիգայում մասնակցում է Երեք ծովերի եվրոպական նախաձեռնության գագաթնաժողովին
Նիկոլոզ Սամխարաձեն Ռիգայում մասնակցում է Երեք ծովերի եվրոպական նախաձեռնության գագաթնաժողովին

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Լատվիայի խորհրդարանի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Լատվիայում։

Նա հանդիպել է Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Անդրիս Շպրուդի և ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ներկայացուցիչ Յանիս Կարլսբերգի հետ։

Այցի ընթացքում Նիկոլոզ Սամխարաձեն մասնակցել է Երեք ծովերի նախաձեռնության խորհրդարանական ֆորումին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցը, Վրաստանի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականները, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ակնկալիքները, Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան և Սևծովյան տարածաշրջանի մարտահրավերները։

Ընդգծվել է նաև Վրաստանի կարևոր դերը սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։