Նիկոլոզ Սամխարաձեն նշում է, որ ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ չի խոսվում պատժամիջոցների մասին
Նիկոլոզ Սամխարաձեն նշում է, որ ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ չի խոսվում պատժամիջոցների մասին

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն չի սպասում, որ Վրաստանի նկատմամբ կսահմանվեն միջազգային պատժամիջոցներ:

Ինչպես լրագրողներին հայտնել է Սամխարաձեն, որևէ պաշտոնական հայտարարության մեջ – ոչ Եվրամիության և ոչ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, պատժամիջոցների մասին չի խոսվում:

«Եթե որևէ մեկը ակադեմիական օղակներում կամ քաղաքական կուսակցություններում խոսում է պատժամիջոցներին մասին, դա չի նշանակում, որ այն իրականություն է: Պատժամիջոցների չենք սպասում»,- հայտարարել է Սամխարաձեն: