Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների կոմիտեի նախագահ Դիլորոմ Ֆայիզիևայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ուզբեկստանի միջև առկա խորհրդարանական հարաբերությունները և դրանք հետագայում ակտիվացնելու ուղիները։

Ընդգծվել է միջազգային խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Կողմերը խոսել են առեւտրատնտեսական, էներգետիկայի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների մասին։ Ուզբեկստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հետաքրքրվել է Վրաստանում ընտրական, հակակոռուպցիոն և էներգետիկայի ոլորտում իրականացվող բարեփոխումներով և այդ ուղղություններով փորձի փոխանակմամբ։ Կողմերը քննարկել են հաջորդ տարի Վրաստանի խորհրդարանի նախագահի և խորհրդարանական պատվիրակության ծրագրված այցը Ուզբեկստան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։