Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և զարգացման նախարարության ներկայացուցչի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և զարգացման նախարարության ներկայացուցչի հետ

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում գտնվող Միացյալ Թագավորության արտաքին, զարգացման գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Քրիս Ալանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առկա համագործակցությունը և խորհրդարանական մակարդակով հարաբերությունների զարգացման հեռանկարները։

«Նիկոլոզ Սամխարաձեն բրիտանացի հյուրին տեղեկացրել է երկրի արտաքին քաղաքականության, Եվրամիությանն ինտեգրման, օկուպացված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի իրավիճակի, ներքին քաղաքականության և նախընտրական գործընթացների մասին։ Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին և առկա մարտահրավերներին։ Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին և Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը»,- ասվում է խորհրդարանի տարածած տեղեկատվության մեջ։