Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Լոնդոնում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է այցը Միացյալ Թագավորություն։ Այցի շրջանակներում պատգամավորները հանդիպել են Վրաստանի բարեկամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները և իրավիճակը սևծովյան տարածաշրջանում։
«Վրաստանի դեսպան Սոֆիո Քացարավայի կազմակերպմամբ, հանդիպում է կայացել Բրիտանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Մենք հանդիպեցինք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Լիտվայի և Լատվիայի դեսպանների հետ, ովքեր մեծ հետաքրքրություն հայտնեցին Վրաստանում ընթացող գործընթացների նկատմամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են անվտանգության հարցերը և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Մենք նրանց հետ կիսեցինք մեր տեսլականը, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Մենք մտքերի հետաքրքիր փոխանակում ունեցանք Ուկրաինայի դեսպանի հետ»,- հանդիպումից հետո ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի կաբինետի ղեկավար Լևան Մախաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։