Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Իտալիայի դեսպանին

20:11, 08.10.2024

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոյին։

Կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունները և համագործակցության օրակարգային այլ կարևոր հարցեր։

Զրույցի հիմնական թեմաներն էին հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները, նախընտրական միջավայրը, նախընտրական քարոզարշավի ընթացքը և կառավարության նախընտրական ծրագիրը։

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ընդհանրապես Եվրոպայի անվտանգության միջավայրը, Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված բարդ իրավիճակն ու մարտահրավերները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ