Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է ֆիննական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է ֆիննական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական կենտրոնի, Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի և Մարտի Ախտիսաարիի խաղաղության կենտրոնի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վրաստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ օկուպացված շրջաններում ստեղծված բարդ իրավիճակը և հակամարտության կարգավորման հեռանկարները։ Նաև Հարավային Կովկասի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և Վրաստանի կարևոր դերն այս բանակցություններում։

Կողմերը քննարկել են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները։ Ֆիննական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրում էր Վրաստանի տեսլականը, թե ինչպես կարող է ներկայիս ռուսական ագրեսիան Ուկրաինայում փոխել Սև ծովի անվտանգության ճարտարապետությունը։

Հանդիպումների ընթացքում խոսվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումի և այն խնդիրների մասին, որոնց Ֆինլանդիան բախվել է այդ ճանապարհին։

Քննարկվել են նաև Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց իրականացման դժվարությունները ժամանակակից մարտահրավերների համատեքստում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։