Նիկոլոզ Սամխարաձեի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւում նոտա է ավելացվել ռուսական օկուպացիայի մասին
Նիկոլոզ Սամխարաձեի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւում նոտա է ավելացվել ռուսական օկուպացիայի մասին

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունենում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը։ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն նախագահում է Վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովը, որի նիստերը տեղի են ունեցել հուլիսի 1-3-ը։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովը քննարկել է տարեկան զեկույցը և աջակցել «Տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը ժողովրդավարական և ներառական հասարակությունների խթանման միջոցով» բանաձեւին։

Նիստում Նիկոլոզ Սամխարաձեն ներկայացրել է հանձնաժողովի բանաձեւում հետեւյալ կետը ներառելու նախաձեռնությունը: «Վեհաժողովը դատապարտում է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալիում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վիճակի վատթարացումը, ինչը պայմանավորված է այնտեղ ապրող մարդկանց հիմնական իրավունքների և ազատությունների խախտմամբ, էթնիկ վրացիների նկատմամբ խտրականության տարբեր ձևերով, մշակութային ժառանգության հուշարձանների վրա վրացական հետքերը ջնջելով և երկու օկուպացված շրջաններում դրանց տեսքը փոխելով, ինչն իր հերթին ուղղակի արդյունք է շարունակվող ռուսական օկուպացիայի և «ռուսականացման» քաղաքականության։

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են արտահայտվել բանաձեւին այս կետի ավելացմանը։