Նիկոլոզ Սամխարաձե. Եվրամիությունից անձնական պատժամիջոցները բացառված են, պատժամիջոց կիրառելը պահանջում է լուրջ իրավական հիմնավորում, որն այս դեպքում հնարավոր չէ ներկայացնել
Նիկոլոզ Սամխարաձե. Եվրամիությունից անձնական պատժամիջոցները բացառված են, պատժամիջոց կիրառելը պահանջում է լուրջ իրավական հիմնավորում, որն այս դեպքում հնարավոր չէ ներկայացնել

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, Եվրամիությունից որևէ տեսակի անձնական պատժամիջոցներ չեն սպասվում։

Նիկոլոզ Սամխարաձեն մեկնաբանություն է արել Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցների մասին տարածված տեղեկատվության վերաբերյալ։

Ըստ Նիկոլոզ Սամխարաձեի, պատժամիջոցների կիրառումը պահանջում է լուրջ իրավական հիմնավորում։

«Ինչ վերաբերում է մյուս հաղորդագրություններին, ապա պետք է սպասել նախարարների հանդիպմանը, եւ կիմանանք, թե այնտեղ ինչ կհամաձայնեցվի, թեեւ անձնական պատժամիջոցները բացառվում են։ Անձնական պատժամիջոցներն այս դեպքում լիովին անտեղի են։ Շատ լուրջ իրավական հիմնավորում է պետք, երբ ինչ-որ մեկին պատժում ես։ Տվյալ դեպքում այս հիմնավորումը պարզապես չի կարող ներկայացվել»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։