Նիկոլոզ Սամխարաձե. Մոնա.Ջի-ն թույլ փորձ է՝ ինչ-որ կերպ կոծկելու այս մարդկանց մեղքերը, այդ թվում՝ Ռուսաստանից փոխանցված գումարները
Նիկոլոզ Սամխարաձե. Մոնա.Ջի-ն թույլ փորձ է՝ ինչ-որ կերպ կոծկելու այս մարդկանց մեղքերը, այդ թվում՝ Ռուսաստանից փոխանցված գումարները

Մոնա.Ջի-ն թույլ փորձ է՝ ինչ-որ կերպ կոծկելու այդ մարդկանց մեղքերը, այդ թվում՝ Ռուսաստանից փոխանցված գումարները, ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Սամխարաձեի խոսքով՝ սրանից ոչ ոք չի վախենա։

«Սա եւս մեկ հաստատում է, որ բոլշեւիկյան այս դուետն այլ մեթոդ չունի, նրանք խրված են բոլշեւիկյան մտածողության մեջ եւ բոլշեւիկյան մեթոդներով փորձում են վախեցնել մարդկանց։ Սա արդեն անցյալ դարի 20-30-ականները չեն, բոլշևիկյան այս մեթոդները նրանց մոտ չեն աշխատի»,- ասել է Սամխարաձեն։

Տեղեկության համար՝ Զուրաբ Ջափարիձեն եւ Էլենե Խոշտարիան ստեղծել են հարթակ, որտեղ, ըստ Ջափարիձեի, «թվային ձեւաչափով կպահվեն ռուսական ռեժիմին ծառայող մարդկանց ինքնությունը»։