Նիկոլոզ Սամխարաձե. Մեր հավակնոտ խնդիրն է, որ Վրաստանը մինչև 2024 թվականը կատարի Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների երկու երրորդը
Նիկոլոզ Սամխարաձե. Մեր հավակնոտ խնդիրն է, որ Վրաստանը մինչև 2024 թվականը կատարի Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների երկու երրորդը

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում, որտեղ քննարկման հիմնական թեման ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունների օրակարգն է։

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, պատվիրակության անդամները Եվրախորհրդարանին տեղեկացրել են Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման և 2022-2023 թվականներին իրականացվելիք բարեփոխումների մասին։ Նրա խոսքով, մինչև 2024 թվականը Վրաստանը նախատեսում է կատարել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների երկու երրորդը։

«Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ նշվել է, որ մեր հավակնոտ խնդիրն է, որպեսզի Վրաստանը մինչեւ 2024 թվականը կատարի Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների երկու երրորդը։ Այս առումով մենք ստացել ենք Եվրախորհրդարանի պատգամավորների լիակատար աջակցությունը։ Նրանց համար շատ կարևոր է, որ Վրաստանը շարունակի կատարել Ասոցացման համաձայնագիրը, ինչը մեզ էլ ավելի կմոտեցնի Եվրամիությանը»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Սամխարաձեի խոսքերով, հանդիպումների ևս մեկ թեման Ժան Մոնեի երկխոսությունն էր։ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարիա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի եւ Եվրախորհրդարանի նախագահի առաջին հանդիպմանը պլան կկազմվի, թե ինչպես է տեղի ունենալու Ժան Մոնեի երկխոսությունը։

«Շատ արդյունավետ զրույց ունեցանք Մարիա Կալյուրանդի հետ Ժան Մոնեի երկխոսության մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ խորհրդարանի նախագահները կորոշեն այս երկխոսության ձևը, և ​​մենք կսպասենք նրանց առաջին հանդիպմանը»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։