Նիկոլոզ Սամխարաձե. Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի չորս շրջանների անօրինական բռնակցումը Ռուսաստանի կողմից
Նիկոլոզ Սամխարաձե. Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի չորս շրջանների անօրինական բռնակցումը Ռուսաստանի կողմից

Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս շրջանների անօրինական բռնակցումը,- սոցցանցում գրում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

«Այս որոշումը չունի միջազգային լեգիտիմություն եւ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ինքնիշխան ազգերի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, և սահմանների ուժային փոփոխությունն անթույլատրելի է»,- գրել է Սամխարաձեն «Twitter»-ում։

Վլադիմիր Պուտինն ու անջատողական առաջնորդները «համաձայնագրեր» են ստորագրել Խերսոնի, Զապոռոժյեի, Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ ճանաչելով Ուկրաինայի Զապոռոժյեի և Խերսոնի շրջանների «անկախությունը»։