Նիկոլոզ Սամխարաձե. Մենք կփորձենք առավելագույն աջակցություն ստանալ Գերմանիայից, քանի որ այս երկրի աջակցությունը մեզ համար վճռորոշ է լինելու Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին
Նիկոլոզ Սամխարաձե. Մենք կփորձենք առավելագույն աջակցություն ստանալ Գերմանիայից, քանի որ այս երկրի աջակցությունը մեզ համար վճռորոշ է լինելու Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին

Մեկնարկել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը վաղվանից պաշտոնական հանդիպումներ կունենա։

Խորհրդարանական պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն ասել է, որ այցի հիմնական խնդիրն է գերմանացի գործընկերներին տեղեկացնել այն մասին, թե ինչ է կատարվում Վրաստանում և ինչպես է Վրաստանը կատարում Եվրահանձնաժողովի առաջարկությունները։

«Մենք կփորձենք առավելագույն աջակցություն ստանալ Գերմանիայից, քանի որ Գերմանիայի աջակցությունը մեզ համար որոշիչ է լինելու թե՛ թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում, թե՛ հետագա՝ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին։ Բացի այդ, մենք կունենանք մինչեւ 15 հանդիպում, կհանդիպենք Բունդեսթագի նախագահի, հանձնաժողովների նախագահների հետ։ Հանդիպումներ ենք ունենալու քաղաքական կուսակցությունների ու հիմնադրամների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության հետ։ Բացի եվրաինտեգրումից, մեր այցի խնդիրն է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Գերմանիան մեզ համար ռազմավարական գործընկեր է, և, համապատասխանաբար, մենք կօգտագործենք այս այցը այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Նիկոլոզ Սամխարաձեն, Անրի Օխանաշվիլին, Լևան Կոբիաշվիլին, Նինո Յոբաշվիլին, Իրակլի Շատակիշվիլին և Խաթունա Սամնիձեն։