Նիկոլոզ Սամխարաձե - Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, սա հստակ քաղաքական ազդանշան է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հիմնական ուղղությունն են նոր վարչապետի համար
Նիկոլոզ Սամխարաձե - Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, սա հստակ քաղաքական ազդանշան է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հիմնական ուղղությունն են նոր վարչապետի համար

Վարչապետն այսօր առաջին այցն է կատարել Բրյուսել, և դա պատահական չէ։ Սա հստակ քաղաքական ազդանշան է բոլորին, ողջ աշխարհին, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն հիմնական ուղղությունն են նոր վարչապետի համար, ասել է «Վրացական երազանքի» անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։

Սամխարաձեի խոսքով, Իրակլի Կոբախիձեն ցանկացել է, որ իր առաջին արտասահմանյան այցը Բրյուսելում լինի։

«Իրակլի Կոբախիձեն շատ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ Եվրամիությունում։ Կանցկացվի նաև Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստ։ Միաժամանակ տարածվեց Ջոզեֆ Բորելիի հայտարարությունը, թե Վրաստանը լավ է աշխատում Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ, հետեւաբար, այս ամենը շատ կարեւոր է»,- ասել է Սամխարաձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին այցով մեկնել է Բրյուսել։