Նիկոլոզ Սամխարաձե. Հուսով եմ, որ մեր ընդդիմադիրները հիասթափված կլինեն դեկտեմբերի վերջին, երբ Վրաստանին կշնորհվի կարգավիճակ
Նիկոլոզ Սամխարաձե. Հուսով եմ, որ մեր ընդդիմադիրները հիասթափված կլինեն դեկտեմբերի վերջին, երբ Վրաստանին կշնորհվի կարգավիճակ

Հուսով եմ, որ մեր ընդդիմադիրները հիասթափված կլինեն դեկտեմբերի վերջին, երբ Վրաստանին կշնորհվի կարգավիճակ,- ​​ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Նրա խոսքով՝ պետք է սպասել դեկտեմբերին, երբ վերջնականապես կորոշվի հարցը։

«Նոյեմբերի 8-ին կլինի հանձնաժողովի եզրակացությունը, որը վերջնական չէ։ Հանձնաժողովի եզրակացությունից հետո որոշումը պետք է ընդունի Եվրոպական խորհուրդը, որի կազմված է 27 պետությունների վարչապետներից ու նախագահներից։ Ըստ այդմ, 27 պետություն պետք է համաձայնի Վրաստանին կարգավիճակ շնորհելուն։ Իհարկե, սպասում ենք թե՛ հաշվետվությանը, թե՛ երկրորդ որոշմանը։ Մենք հույս ունենք, բայց չենք ասում, որ ամեն ինչ 100 տոկոսով որոշված է։ Պետք է սպասել մինչև դեկտեմբեր։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեր ընդդիմադիրները հիասթափված կլինեն դեկտեմբերի վերջին, երբ Վրաստանին կշնորհվի կարգավիճակ»,- ​​ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։