Նիկոլոզ Սամխարաձե. Գրիգոլ Վաշաձեն որոշեց, որ պետք է ժամանակին լքել խորտակվող նավը
Նիկոլոզ Սամխարաձե. Գրիգոլ Վաշաձեն որոշեց, որ պետք է ժամանակին լքել խորտակվող նավը

Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունը ցույց է տալիս, որ ընդդիմության մեջ առկա է պառակտում և ներքին լարվածություն,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն:

Նրա խոսքով, Գրիգոլ Վաշաձեն փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ է:

«Նա շատ լավ է գիտակցում, որ հակաարևմտամետ և հակաեվրոպական հարձակումները և հիստերիան, որն իրականացվել է դեսպանների և այն երկրների նկատմամբ, որոնք ներկայացնում են դեսպանները, փակուղի է և դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ: Համապատասխանաբար, Գրիգոլ Վաշաձեն, ով ընդդիմադիր սպեկտրում ամենափորձառու դիվանագետն է, որոշել է, որ այն նավը, որը խորտակվում է, պետք է ժամանակին լքել»,- հայտարարել է Սամխարաձեն:

«Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել  կուսակցությունը: