Նիկոլոզ Սամխարաձե. Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ մենք իրենց լիակատար աջակցությունն ունենք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին
Նիկոլոզ Սամխարաձե. Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ մենք իրենց լիակատար աջակցությունն ունենք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետի եվրոպական հարցերով գլխավոր խորհրդական Յարի Լուոտոյի և ԱԳՆ պաշտոնյաների հետ։

Հանդիպումների հիմնական թեման եղել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ որոշակի պայմաններ կատարելուց հետո Վրաստանին կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

«Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում ենք ունեցել, թե ինչու է եղել տարբերակում Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ։ Ֆիննական կողմը նշել է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդի նիստում, որը տեղի կունենա հունիսի 24-ին, և, համապատասխանաբար, ավելի հստակ պարզաբանումներ կտրվեն այս առնչությամբ»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ֆինլանդիայի ինտեգրման գործընթացը և Մադրիդի գագաթնաժողովը, որի հետ երկու երկրները մեծ հույսեր են կապում։

Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպումներում ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մանրամասն ծրագիրը պետք է ավելի պարզ դառնա Մադրիդի գագաթնաժողովում։