Նիկոլոզ Սամխարաձե. Դավիթ Գարեջիի հարցում մենք առաջընթաց ունենք և կամաց-կամաց առաջ ենք գնում, չեմ կարող ասել, թե երբ կարող է ավարտվել այդ գործընթացը, թեև դրական ակնկալիքներ ունենք
Նիկոլոզ Սամխարաձե. Դավիթ Գարեջիի հարցում մենք առաջընթաց ունենք և կամաց-կամաց առաջ ենք գնում, չեմ կարող ասել, թե երբ կարող է ավարտվել այդ գործընթացը, թեև դրական ակնկալիքներ ունենք

Մենք Դավիթ Գարեջիի հարցում առաջընթաց ենք գրանցել եւ կամաց-կամաց առաջ ենք գնում,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։

Ինչպես նշել է Նիկոլոզ Սամխարաձեն, «չեմ կարող ասել, թե երբ կարող է ավարտվել այս գործընթացը, թեև մենք դրական ակնկալիքներ ունենք»։

«Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա համաձայնեցված է սահմանի մոտ 70 տոկոսը։ Մնացած 30 տոկոսի համաձայնության շուրջ աշխատանքներ են տարվում։ Սակայն սահմանազատման գործընթացն այսպիսին է՝ մինչեւ 100 տոկոս համաձայնություն չլինի, սահմանազատման պայմանագիր չի կնքվում։ Ըստ այդմ՝ ունենք առաջընթաց և կամաց-կամաց առաջ ենք գնում։ Չեմ կարող ասել, թե երբ կարող է ավարտվել այս գործընթացը, թեև մենք դրական ակնկալիքներ ունենք՝ ելնելով այն հարաբերություններից, որոնք այսօր հաստատել ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ։ Պետք է սպասել և հետևել այս գործընթացին»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։