Նիկոլոզ Սամխարաձե. Դատախազության հրապարակած կադրերը ծանր ազդեցություն են ունենում ընդդիմության վրա, քանի որ նրանք են եղել այս ռեժիմի ստեղծողները, գործի մասնակիցներից մեկը գտնվում է Ուկրաինայում և նախատեսվում է արտահանձնում

Ես հասկանում եմ ընդդիմության իրավիճակը, այդ կադրերը ծանր ազդեցություն կունենան նրանց վրա, քանի որ հենց նրանք են եղել այս ռեժիմի ստեղծողները,- հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն դատախազության կողմից բանտարկյալի խոշտանգման փաստի հետ կապված հրապարակած տեսանյութի մասին խոսելիս:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սամխարաձեն, նախատեսվում է գործի մասնակիցներից մեկին Ուկրաինայից տեղափոխել Վրաստան։

«Այս գործի մասնակիցները Վրաստանում չէին։ Նրանց այժմ կալանավորել են, նրանցից մեկը դեռ Ուկրաինայում է, և նախատեսվում է արտահանձնում։ Ես հասկանում եմ ընդդիմության վիճակը, այդ կադրերը ծանր են ազդում նրանց վրա, քանի որ այս ռեժիմը ստեղծողները հենց իրենք են եղել։ Ամբողջ երկիրը շատ լավ գիտի, թե այն ժամանակ ինչ էր կատարվում բանտերում։ Այն, որ այս ամենը բարոյական խոսակցություններ չէին, հաստատվեց նույնիսկ այս կադրերով։ Վաղ թե ուշ օրենքը կիրականացվի: Կադրերը ևս մեկ անգամ ապացուցեցին, թե տարիներ առաջ ինչ ծանր ռեժիմի հետ գործ ունեինք»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։