Նիկոլոզ Սամխարաձե. Անհետևողական քաղաքականության պատճառով ընդդիմության նկատմամբ վստահությունը շատ ցածր է, նրանք հաջողության շանս չեն ունենա, եթե միավորվեն
Նիկոլոզ Սամխարաձե. Անհետևողական քաղաքականության պատճառով ընդդիմության նկատմամբ վստահությունը շատ ցածր է, նրանք հաջողության շանս չեն ունենա, եթե միավորվեն

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի կարծիքով՝ ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ նրանք անհետեւողական են։

Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ մարդիկ իրենց չեն վստահում։

«Որեւէ հարցում արժեքային համակարգ եւ հստակ ձեւակերպված դիրքորոշում չունեն։ Սա նրանց հիմնական խնդիրն է։ Նրանք թեմայից թեմա են ցատկում, ինչը վարկաբեկում է նրանց ընտրողների աչքում։ Չի կարելի մի օր մի բան ասել, մյուս օրը՝ մի բան, արմատապես փոխել դիրքորոշումդ՝ կախված նրանից, թե քեզ ինչն է սազում, ինչը ոչ։ Ես չեմ քննարկի նրանց անցյալի մեղքերը, բայց անհետևողական քաղաքականության պատճառով նրանց նկատմամբ վստահությունը շատ ցածր է, և միավորվելու դեպքում նրանք հաջողության շանս չեն ունենա: Կկորցնեն նաեւ այն ընտրողներին, ովքեր հիմա իրենց սատարում են։ Երբ ամիսներ ու տարիներ կրկնում ես նույն կեղծիքները, հասարակությունն ապրում է նույն կեղծիքի մեջ, ունես անդամներ, ովքեր ձևացնում են, թե կռվում են Ռուսաստանի դեմ և պարբերաբար աշխատավարձ են ստանում ռուսական բյուջեից, վրաց հասարակությունը դա տեսնում է, և հույս չունեն, որ նման ընդդիմությունը երբևէ կարող է ծառայել նրանց շահերին»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։