Նիկոլոզ Գամղրելիձեն «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվել է «Իաշվիլի» կլինիկայում
Վրաստանի առողջապահական խմբի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գամղրելիձեն «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվել է «Իաշվիլի» կլինիկայում:
Ինչպես պատվաստումից հետո նշել է Նիկոլոզ Գամղրելիձեն, նա իրեն լավ է զգում:
«Ես ինձ շատ լավ եմ զգում և շատ ուրախ եմ, որ ինձ պատվաստելու հնարավորություն տվեցին, քանի որ արդեն մեկ տարի է, հաղթահարել եմ կորոնավիրուսը, և երբ ստուգեցի իմ հակամարմինները, նրանք արդեն ավարտվելու եզրին էին: Պատվաստանյութն ինձ լրացուցիչ հակամարմիններ է տալիս, որպեսզի ինքս իմ առաջ ավելի քիչ սահմանափակումներ դնեմ: Ինչու՞ «Աստրազենեկա»: Այս երկու՝ «Ֆայզեր» և «Աստրազենեկա» ընկերությունները գտնվում են աշխարհի հնգյակում: Ես երկուսի նկատմամբ էլ 100 տոկոսանոց վստահություն ունեմ: Ամենակարևորը, որ կարող եմ ասել բնակչությանը և իմ գործընկերներին, այն է, որ մենք պետք է օրինակ ծառայենք, որովհետև կյանքի նորմալ ռիթմին վերադառնալու համար պատվաստանյութից բացի այլընտրանք չունենք», – ասաց Նիկոլոզ Գամղրելիձեն: