Նիկոլոզ Գագուան հրաժարական է տվել Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնից
Նիկոլոզ Գագուան հրաժարական է տվել Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնից

Նիկոլոզ Գագուան հրաժարական է տվել Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնից:

Այս մասին նա ասել է Վրաստանի առաջին ալիքին։

Նիկոլոզ Գագուայի խոսքով, նա արդեն գրել է Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնից ազատվելու դիմումը։

Վրաստանի Ազգային բանկի փոխնախագահների պաշտոններն այսօր լքել են նաեւ Պապունա Լեժավան եւ Արչիլ Մեստվրիշվիլին։

Համաձայն «Ազգային բանկի մասին» Օրգանական օրենքի՝ Ազգային բանկի խորհուրդը ընդհանուր առմամբ կազմված է ինը անդամից, թեև ներկայումս այն բաղկացած է յոթ հոգուց, որոնցից չորսը զբաղեցնում էին գործադիր մարմինները՝ նախագահի պաշտոնակատարը և երեք փոխնախագահները: Օրենքի համաձայն խորհուրդն արդյունավետ չէ, եթե նրա անդամների թիվը հինգից պակաս է։