Նիկոլոզ Բասիլաշվիլին դարձել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացած 100 միավորանոց Challenger մրցաշարի հաղթող։
Եզրափակչում վրացի թենիսիստը երկու սեթում հաղթել է ճապոնացի Տարո Դանիելին, որը մրցաշարի առաջին համարն էր՝ 7:5, 6:4: Նշենք, որ Բասիլաշվիլին առաջին սեթում պարտվում էր 2:5 հաշվով։
Եզրափակչի ճանապարհին Նիկոլողը հաղթել է ֆրանսիացի Ատմանեին, թայվանցի Վուին ու ճապոնացի Մորիային, իսկ ֆրանսիացի Էսկոֆիեն վնասվածքի պատճառով չկարողացավ հայտնվել կիսաեզրափակիչում։
Այս հաղթանակով Բասիլաշվիլին պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում կտեղափոխվի 213-րդ հորիզոնական։ Հիշեցնենք, որ վրացին ATP դասակարգման աղյուսակում 16-րդ տեղում էր և հաղթել է բարձրագույն կարգի հինգ մրցաշարերում։