Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից
Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել:

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում նշում են, որ Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել անձնական դիմումի հիման վրա: Նրանց խոսքով, դիմումն արդեն հաստատվել է նախարար Թեա Ծուլուկիանիի կողմից:

Նիկոլոզ Անթիձեն մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրենն է 2014 թվականից: