Նիկոլայ Պատրուշևը նշում է, որ Արևմուտքի գործողությունների պատճառով մեծացել է միջուկային զենքի կիրառման վտանգը.
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշում է, որ Արևմուտքի «ապակառուցողական գործողությունների» պատճառով միջուկային զենքի կիրառման վտանգը մեծացել է։ Այս մասին Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում։
«ԱՄՆ քաղաքականության ապակառուցողականության բնական հետեւանքը համաշխարհային անվտանգության վատթարացումն է։ Նրանց անպատասխանատու գործողությունները ոչ միայն օգնում են բորբոքել հին ճգնաժամերը, այլ նաև ստեղծում են նորերը և կանխում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, որին մենք այժմ հետևում ենք Մերձավոր Արևելքում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը խրախուսում է ընդհանուր սպառնալիքների և մարտահրավերների աճը, այդ թվում՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության։