Նիկոլաս Սենդերովիչ. Հուսով ենք, որ Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները կհամաձայնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականին, Վրաստանն արժանի է լինելու թեկնածու երկիր
Նիկոլաս Սենդերովիչ. Հուսով ենք, որ Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները կհամաձայնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականին, Վրաստանն արժանի է լինելու թեկնածու երկիր

Հուսով ենք, որ Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները կհամաձայնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականին, Վրաստանն արժանի է լինելու թեկնածու երկիր,- ասել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդերովիչը:

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը մանրակրկիտ գնահատել է, թե որտեղ է Վրաստանի տեղը, և խորհուրդ է տվել Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ։

«Եվրահանձնաժողովն աջակցում է այս հանձնարարականին, բայց դա միայն հանձնարարական է։ Այժմ 27 անդամ երկրները պետք է որոշեն, թե արդյոք Վրաստանին կտան թեկնածուի կարգավիճակ, ինչը տեղի կունենա մեկ շաբաթ անց Եվրոպական խորհրդի նիստում։ Հուսով ենք, որ առաջնորդները կհամաձայնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականին. Վրաստանն արժանի է լինելու թեկնածու երկիր»,- ասել է Նիկոլաս Սենդերովիչը։