Նիկոլաս Մադուրոն Բրուքլինի կալանավայրից տեղափոխվել է Մանհեթենի դատարան

17:15, 05.01.2026

Նիկոլաս Մադուրոն Բրուքլինի կալանավայրից տեղափոխվել է Մանհեթենի Դանիել Պատրիկի անվան ԱՄՆ շրջանային դատարան։

Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, այսօր պետք է առաջին անգամ ներկայանան Մանհեթենի դաշնային դատարան։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդը հայտարարել է, որ Մադուրոն մեղադրվում է թմրավաճառության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և ոչնչացնող սարքերի պահպանման, ինչպես նաև գնդացիրների և ոչնչացնող սարքերի պահպանման դավադրության մեջ՝ Միացյալ Նահանգների դեմ։

Նմանատիպ