Նիկոլաս Մադուրոն ասում է, որ ամեն ինչ կանի իր իշխանությունը պաշտպանելու համար
Չնայած աճող քննադատությանը, Վենեսուելայի նախագահն ասում է, որ կանի ամեն ինչ՝ պաշտպանելու իր իշխանությունը։ Այս մասին հայտնում է «Guardian»-ը։ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ հուլիսի 28-ից ի վեր ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել։ Իրավապաշտպանները պնդում են, որ զոհվել է 22 մարդ։
Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Վենեսուելայի նախագահը խոսել է նաև վերջերս իր հասցեին հնչող քննադատությունների մասին և արձագանքել Եվրամիությունում արված հայտարարություններին։
«Եվրամիությունը ամոթալի է»,- ասել է Մադուրոն։
Մադուրոն հայտարարել է, որ պայքարում է Վենեսուելայում հեղաշրջման փորձի դեմ։
Վենեսուելայի նախագահը քննադատել է նաև իր հակառակորդներին։ Մադուրոն նրանց անվանել է կեղտոտ առնետներ և չար ուժեր։ Նաև համեմատվում է Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Ֆրանցիսկո Ֆրանկոյի հետ:
«Ես երբեք չեմ հանձնվի»,- ասել է Մադուրոն։