Նիկոլաս Մադուրո. Մի ընդունեք էլեկտրոնային սարքերը որպես նվեր, զգույշ եղեք ձեր հեռախոսի հետ, տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել Լիբանանում
Ինչպես հայտնում են վենեսուելական լրատվամիջոցները, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել քաղաքացիներին նվեր չստանալ էլեկտրոնային սարքեր։
Մադուրոն այս հայտարարությունն արել է Լիբանանում փեյջերի և կապի այլ միջոցների պայթյունից հետո։
«Ես սովորաբար գրքեր եմ տալիս… կամ ձեռագործ փայտե սնդուկներ, որոնց մեջ դնում եմ վենեսուելական սուրճ, քաղցրավենիք։ «Էլեկտրոնային սարքերը որպես նվեր մի ընդունեք, զգույշ եղեք ձեր հեռախոսի հետ, տեսնում եք, թե ինչ է տեղի ունեցել Լիբանանում»,- ասել է Մադուրոն։
Տեղեկության համար նշենք, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են կապի սարքավորումներ, այդ թվում՝ փեյջեր: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3000-ը՝ վիրավորվել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ Հըզբոլլահը, Լիբանանի և Իրանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել պայթյունների հետ կապը: