Նիկոլաս Մադուրո. Բոլորը պետք է զբաղվեն իրենց երկրով, եթե ես կրկին խոսեմ Դոնալդ Թրամփի հետ, կասեմ բոլորին զբաղվեն իրենց ներքին գործերով
«Յուրաքանչյուրն իր երկրի գործերով պետք է զբաղվի, և անկեղծ ասած, եթե դեռ մի անգամ էլ խոսեմ Դոնալդ Թրամփի հետ, կասեմ, որ ամեն ոք պետք է իր ներքին գործերով զբաղվի», – այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Մադուրոյի խոսքով՝ Թրամփը կարող էր ավելի արդյունավետ գործել իր երկրում՝ տնտեսական և սոցիալական հարցերի առումով։
«Նրա հարաբերություններն աշխարհի հետ էլ ավելի լավ կլինեին, եթե զբաղվեր իր երկրի խնդիրներով, որովհետև անհնար է, որ նրա ելույթների, հայտարարությունների և ժամանակի 70 տոկոսը հատկացված լինի Վենեսուելային։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՞։ Միացյալ Նահանգների աղքատները, որոնք կարիք ունեն բնակարանների, աշխատանքային տեղերի, որոնք պետք է ստեղծվեն։ Յուրաքանչյուրն իր երկրի մասին պետք է հոգ տանի, և անկեղծ ասած՝ եթե ես նորից նրա հետ խոսեմ, կասեմ, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր ներքին գործերով», – ասել է Նիկոլաս Մադուրոն։
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը Նիկոլաս Մադուրոյին ճանաչում էր որպես Վենեսուելայի ոչ լեգիտիմ առաջնորդ։ ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր հարվածներ է հասցնում Վենեսուելայի ափերին մոտ գտնվող նավերին, որոնք, ըստ ԱՄՆ տվյալների, տեղափոխում են թմրամիջոցներ։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե խելամիտ կլինի, եթե Վենեսուելայի նախագահը հրաժարական տա։