Նիկոլաևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
Նիկոլաեւի վրա Ռուսաստանի հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։
Այս մասին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում՝ հիմնվելով Նիկոլաևի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի վրա։
Կիմի խոսքով՝ ռմբակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են ենթակառուցվածքները, ռեստորանային համալիրը, բնակելի շենքերն ու մեքենաները։