Նիկոլաևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ օկուպանտները 12 հրթիռային հարձակում են իրականացրել մարզում

14:19, 02.07.2022

Ուկրաինայի Նիկոլաևի մարզում նոր հրթիռային հարձակումներ են իրականացվել: Ռմբակոծվել են նավահանգստային ենթակառուցվածքներն ու մասնավոր ձեռնարկությունները, ռմբակոծվել են նաեւ մարզային տարածքները, կան զոհեր: Այդ մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտնել է Նիկոլաևի ռազմական վարչակազմը։

«Հուլիսի 1-ին Նիկոլաևի ուղղությամբ արձակվել է 12 հրթիռ։ Ռմբակոծվել են նավահանգստային ենթակառուցվածքները և մասնավոր ձեռնարկությունները։ Ըստ Նիկոլաև քաղաքի ռազմական պարետի՝ խոցվել է հակառակորդի 1 հրթիռ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նաև հուլիսի 2-ի առավոտյան պայթյուններ են լսվում Նիկոլաևում։ Վնասի մասին տեղեկությունը ճշտվում է։

Նմանատիպ