Նիկոլաևի բնակելի թաղամասերի վրա հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Նիկոլաևի բնակելի թաղամասերի վրա հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում՝ հիմնվելով Նիկոլաևի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի վրա։
Վիտալի Կիմը կոչ է անում բնակչությանը մնալ ապաստարաններում։
Միևնույն ժամանակ, Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հայտարարում է, որ հրթիռային հարձակումներ են իրականացվել բնակելի տների և ուսումնական հաստատությունների վրա։ Տեղում աշխատում են փրկարարական և կոմունալ ծառայությունները։