Նիկոլա Սարկոզիին 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե մեղավոր ճանաչվի Մուամար Քադաֆիի առաջին նախագահական արշավը ֆինանսավորելու համար
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սպառնում է տասը տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի առաջին նախագահական արշավը ֆինանսավորելու համար։
Դատավարությունը սկսվել է այսօր, և Նիկոլա Սարկոզին մեղադրվում է Լիբիայի բռնապետից անօրինական գումարներ ստանալու մեջ, որոնք նա օգտագործել է իր առաջին նախագահական արշավը ֆինանսավորելու համար։
Դատական գործընթացին նախորդել է տասնամյա հետաքննությունը, որը 2012 թվականին նախաձեռնել էր ֆրանսիական «Mediafarti» հրատարակչությունը։
Այն ժամանակվա հրապարակումներում ներկայացված էին փաստաթղթեր, որտեղ ասվում է, որ Քադաֆին համաձայնել է 50 մլն եվրո հատկացնել Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Սա Սարկոզիի դեմ 2012 թվականին Ելիսեյան պալատից հեռանալուց հետո արդեն երրորդ քրեական գործն է։
2021 թվականին Սարկոզին մեղավոր է ճանաչվել իր երկրորդ նախագահական քարոզարշավի ժամանակ ֆինանսական միջոցների յուրացման մեջ։ Գերագույն դատարանը քննում է նշված գործը։
Ներկա պահին Նիկոլա Սարկոզին գտնվում է մեկ տարվա տնային կալանքի տակ՝ կոռուպցիոն այլ դատավճռի պատճառով, որը վերջերս հաստատվել է Գերագույն դատարանի կողմից։