Նիկոլ Սամխարաձե. «Ազգային շարժումն» արդեն վաղուց սպառել է իր ռեսուրսը, մենք հետևում ենք մի ներկայացման, որպեսզի ինչ-որ կերպ մի փոքր բարձրացնեն ընկած վարկանիշը և լինեն ընդդիմության առաջատար կուսակցությունը

18:41, 05.08.2026

«Վաղուց արդեն «Ազգային շարժումն» իր ռեսուրսը սպառել է։ «Նացշարժումը» կմնա որպես «Նացշարժում», որը ասոցացվում է մարդու իրավունքների ոտնահարման, ռեկետի, մարդկանց ծեծի, գույքի խլման հետ», – այս մասին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքին։

Սամխարաձեի խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք, ներկայացում է և շոու, որպեսզի ինչ-որ կերպ մի փոքր բարձրացնեն ընկած վարկանիշը և լինեն ընդդիմության առաջատար կուսակցությունը։

«Այս մարդիկ կուսակցության ռեբրենդինգը փորձում են անել ոչ թե իշխանության վերադառնալու համար, այլ նրա համար, որ ընդդիմությունում, որտեղ կորցրել են առաջնությունը, այնտեղ նորից մնան համար առաջին կուսակցությունը, և մյուս կուսակցություններն էլ հենց դրա համար են պայքարում նրանց դեմ։ Այն, ինչ տեսնում ենք, ներկայացում է և շոու, որպեսզի ինչ-որ կերպ մի փոքր բարձրացնեն ընկած վարկանիշը և «Նացշարժումը» լինի ընդդիմության առաջատար կուսակցությունը», – հայտարարել է Սամխարաձեն։

Նմանատիպ