Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Վրաստան
Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Վրաստան

Այսօր, հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կայցելի Վրաստան։ Հայաստանի վարչապետին կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ, այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ դեմ հանդիպում, որից հետո Վրաստանի և Հայաստանի վարչապետերի գլխավորությամբ կանցկացվի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։

Ժամը 17:00-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետները լրատվամիջոցների համար կանեն համատեղ հայտարարություններ։