Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված ցուցարարների մի մասը Հանրապետության հրապարակում բացել են վրաններ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները, Երևանում, Հանրապետության հրապարակում բացել են վրաններ: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ չեն պատրաստվում ցրվել: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

17 կուսակցությունների կողմից ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը», դեկտեմբերի 22-ը հայտարարել է համընդհանուր գործադուլի օր:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը Հայաստանում տեղի են ունենում նոյեմբերի 10-ից: Քաղաքացիների մի մասը Փաշինյանի հրաժարականը պահանջում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի հետ Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագրի պատճառով: