Ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ գործընկերոջը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նախարարների կաբինետի անդամների հետ միասին։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, որը համանախագահել են Վրաստանի և Հայաստանի վարչապետները։
Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարական պատվիրակության հետ աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։