Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

13:02, 19.03.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Հարգելի՛ Վլադիմիր, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ ձեր աշխատանքում»,- ասված է Փաշինյանի ուղերձում։

Ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ երկխոսությունը կզարգանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդի։

Նմանատիպ