Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. Լիահույս եմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես գրում է Փաշինյանը, նա հույս ունի, որ ռազմավարական գործընկերությունը կրկին կընդլայնվի:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ նշանակման կապակցությամբ։ Լիահույս եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների, ամուր բարեկամության և ժողովրդավարական գաղափարների վրա, կշարունակի ընդլայնվել»,- սոցցանցում վրացերեն գրել է Փաշինյանը: