Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մասնակցելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մասնակցելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի վարչապետի աշխատակազմից, Հայաստանը ստացել է համապատասխան հրավեր։ Արարողությանը մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կժամանի Անկարա։

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։