Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Եվրոպական քաղաքական միության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Եվրոպական քաղաքական միության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ին։ Այս մասին գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում։

Փաշինյանի խոսքով՝ մեծ պատիվ կլինի հյուրընկալել եվրոպական երկրների ղեկավարներին։

«Եվրոպական քաղաքական միության հաջորդ՝ ութերորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ին։ Ես պաշտոնապես հրավիրել եմ Երևան իմ գործընկերներին՝ մասնակից երկրների ղեկավարներին։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին», – գրում է Նիկոլ Փաշինյանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած ձևաչափով 2022 թվականից ի վեր հանդիպում են եվրոպական երկրների մոտ 50 ղեկավարներ։