Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ելույթից հետո երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:

«Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները», – ասել է Կառավարության ղեկավարը:

«Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ են սկսվել, որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության աջակցության մասին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասաց Փաշինյանը։

Տեղեկության համար՝ սեպտեմբերի 9-ին Եվրամիությունը սկսել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները։