Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չնայած Իլհամ Ալիևի՝ իր հետ հանդիպելուց հրաժարվելուն, ինքը մասնակցելու է Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չնայած Իլհամ Ալիևի՝ իր հետ հանդիպելուց հրաժարվելուն, ինքը մասնակցելու է Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մասնակցելու է Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպել նրա հետ։

«Մենք կգնանք, հանդիպումներ կանցկացնենք Գրանադայում։ Մենք կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել մեր դիրքորոշումները։ Իհարկե, ցավում ենք, որ Ալիեւի հետ հանդիպումը չի կայանա, բայց հուսով ենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, կստորագրվի համապատասխան ժամանակ։ Ես պատրաստ եմ ստորագրել այս փաստաթուղթը»,- Հայաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Իսպանիայի Գրանադա քաղաքում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրանադայում պետք է կայանար Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին կմասնակցեին Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։