Նիկոլ Փաշինյանը ցավակցում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաճայում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ. Այս դժվարին պահին մենք կիսում ենք մեր եղբայր վրացի ազգի խորը վիշտը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաճայում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ։ Համապատասխան տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։
«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաճայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից: Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»,- ասաց Փաշինյանը։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։