Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահին. «Մենք միշտ կհիշենք Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքիանին։
ՀՀ վարչապետը նամակում նշում է, որ Հայաստանը միշտ հիշում է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։
«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Խնդրում եմ ընդունեք իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում մարդկային կորուստների համար։ Մենք միշտ կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին ժամանակներում մենք հույս ունենք Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության արագ հաստատման։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ Իրանի բարեկամ և հարևան ժողովուրդներին՝ խաղաղություն և տոկունություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը։