Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վախտանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վախտանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վախտանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։

«Ձերդ գերազանցություն. Խոր ցավով տեղեկացա Վախտանգ Կիկաբիձեի մահվան մասին։ Ցավակցում եմ Կիկաբիձեի ընտանիքին, նրա հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին։ Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ և յուրօրինակ կերպով մարմնավորում է հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը»,- ասված է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի ցավակցական հեռագրում։

84 տարեկանում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն։