Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպելու է ռուս պատգամավորների հետ
Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպելու է ռուս պատգամավորների հետ

Հայաստանի ընդիմության լիդերը այսօր հանդիպելու է ռուս պատգամավորների հետ: Այս մասին լրատվություն է տարածել Նիկոլ Փաշինյանի կուսակցության մամլո քարտուղար՝ Տիգրան Ավինյանը: Նա չի անվանել այն պատգամավորներին, թե ում հետ է կայանալու հանդիպումը:

Հայտնի է, որ Փաշինյանը այսօր Երևանի ժամանակով ժամը 17:00-ին իր կողմնակիցների հետ միասին հավաքվելու է Ֆրանսիայի հրապարակում, որից հետո շարժվելու է Հանրապետության հրապարակ և դիմելու է ժողովրդին:

Հիշեցնենք, Երևանում բողոքի ցույցերը մեկնարկել են մարտի վերջին: Ընդիմությունը և նրա աջակիցները հասել են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն ինչպես հայտարարում է «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անհնազանդության ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ընդիմության թեկնածուն չի դառնա երկրի վարչապետ և չեն նշանակվի վաղաժամկետ ընտրություններ:

Վարչապետի ընտրությունները խորհրդարանում տեղի են ունենալու մայիսի 1-ին: