Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

17:39, 21.12.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները։

Այսօր Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Ըստ հայկական լրատվամիջոցների՝ նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ