Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։

Համաձայն հայկական լրատվամիջոցների՝ երկրի կառավարության ղեկավարը հուլիսի 24-ին կմեկնի Ռուսաստան։

Ինչպես հայկական լրատվամիջոցներին տեղեկացրել է վարչապետի գրասենյակը, Նիկոլ Փաշինյանը կմասնակցի բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։

Համաժողովը կանցկացվի Ալթայի Հանրապետությունում։